Հայաստանում, այսօր՝ մարտի 3-ին՝, ժամը 11:00-ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) եւ Կապան - Մեղրի ավտոճանապարհին` Մեղրիի լեռնանցքում, բուք է:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ լեռնանցքներում կատարվում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























