Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ պատերազմ երբեք չի լինի: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

Նա հայտարարել է, որ հարեւան պետության տարածքի ոչ մի բռնակցման մասին խոսք անգամ չկա: «Ուկրաինան մեր հարեւանն է, մենք հետաքրքրված ենք դրա խաղաղ զարգացման հարցում»,-ընդգծել է Մատվիենկոն եւ հավելել, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են ո նրանց միջեւ երբեք պատերազմ չի լինի:

Ըստ որում, Ղրիմը, ըստ նրա, իրավունք ունի հանրաքվե անցկացնել, եթե դրա քաղաքացիներն ավելի լայն ինքնավարություն են ցանկանում:

Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունները Ղրիմի իշխանություններն են, որոնք դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով սատարել թերակղզում հանգստության ու խաղաղության ապահովմանը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը չի ծրագրում իշխանության վերադարձնել Վիկտոր Յանուկովիչին, այդ հարցը պետք է լուծեն ուկրաինացիները: Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ Ուկրաինայի ամենամեծ խնդիրն այն է, որ երկիրը փաստացի սնանկ է՝ քայքայված տնտեսությամբ: