Մարդու իրավունքների հարցերով Ռուսաստանի նախագահին կից խորհուրդը դեմ է հանդես եկել Ուկրաինա զորքեր մտցնելու գաղափարին: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է խորհրդի կայքում:
Խորհրդի անդամները Ղրիմի տարածքում սպանությունների, անկարգությունների, հարձակումների մասին տեղեկությունները ոչ հավաստի ու չափազանցված է կոչել: Մասնավորապես, խորհուրդը կասկած է հայտնել, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Հաղորդագրությունում նաեւ նշվում է որ հակառակ նիստի ժամանակ հրապարակված տեղեկությունների՝ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր ու վիրավորներ չկան:
Հայտարարության հեղինակները ընդգծում են, որ արտաքին ռազմական ուժի կիրառումը հակասում է Ռուսաստանի միջազգային պարտականություններին ու հանգեցնում է այլ պետության ինքնիշխանության խաթարման:
Խորհուրդն անհրաժեշտ է համարում լիովին բացառել ԶՈւ կիրառումը Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ընթացքում ու ներդնել բոլոր ջանքերը ՝ հակամարտությունը խաղաղ կարգավորելու:



























