Բելգիայի թագավոր Ֆիլիպը ստորագրել է անչափահասների էվթանազիայի մասին օրենքը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, իսպանական Citizen Go հիմնադրամը հավաքել ու բելգիական միապետի հասցեին էր փոխանցել ավելի քան քսան երկրների 200 հազար քաղաքացիների ստորագրությունները՝ խնդրելով չստորագրել ադ օրենքը:

Խնդրագիրը ստորագրողների կարծիքով՝ ավելի վաղ Բելգիայի խորհրդարանի կողմից վավերացված փաստաթուղթը «ամբողջ աշխարհում էվթանազիայի մասին ամենասարսափելի» օրենքն է: