Թուրքիայի Ուրֆա (Եդեսիա-խմբ) քաղաքում նախընտրական արշավի շրջանակում գտնվող Սոցիալական ապահովության նախարար Ֆարուք Չելիքը մասնակցել է մի հարսանիքի, որի ընթացքում հյուրերը հետաքրքիր ձեւով են իրենց բողոքը հայտնել նախարարների կոռուպցիոն սկանդալներին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի սոցիալական ապահովության նախարարին Ուրֆայում հրավիրել են մի փաստաբանի հարսանիքի։ Գինովցած հյուրերը սկսել են շուրջ պար պարել, որի ժամանակ հյուրերից մեկը 1 դոլարանոցներ է շաղ տվել նախարարի դեմքին։ Այդ ընթացքում հյուրերից մի քանիսը միացել են ակցիային՝ իրենք եւս 1 դոլարանոցներ շաղ տալով նախարարի դեմքին։
Նախարարի մասնակցությամբ այս դեպքը մեծ արձագանք է գտել սոցկայքերում։





























