Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում զինված մարդիկ կրակ են բացել են շրջանային դատարանի շենքի ուղղությամբ: Առնվազն 11 մարդ է սպանվել, 25-ը վիրավորվել: Սպանվածների թվում էր նաեւ Ռաֆակաթ Ահմադ Խան Ավանը:
Նաեւ հաղորդվում է, որ դատարանի շենքում նաեւ պայթյուն է տեղի ունեցել: Հրաձգությունը հանգեցրել է տագնապի: Ներկայումս վիրավորների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ինչպես հաղորդվում է, հարձակում գործողները դեռեւս դատարանի շենքում են, ոստիկանությունը արգելափակել է շինությունը, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Express Tribune-ը:




























