Գեղարքունիքի մարզի Կարմիրի տարածաշրջանում մի քաղաքացի կամավոր ոստիկաններին է հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 1-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի է ներկայացել նաեւ 56-ամյա Կամո Պ.-ն եւ կամավոր հանձնել «ԻԺ-58» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Փետրվարի 28-ին Վարդենիսի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ կամավոր հանձնել «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածներն ուղարկվել են փորձաքննության:




























