Մարտունի քաղաքի մի բնակիչ փետրվարի 28-ին ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին եւ կամավոր հանձնել 12 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, Գանձաքար գյուղի մի բնակիչ ոստիկանության Իջեւանի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի` 65, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ եւ ինքնաձիգի դատարկ պահունակ:
Դիլիջան քաղաքի մի բնակիչ փետրվարի 28-ին ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին եւ կամավոր հանձնել «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 60, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 3, «ՏՕԶ» տիպի հրացանի` 1 փամփուշտ եւ «ԱԿ» տիպի ինքնաձիգի 2 դատարկ փամփշտակալ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




























