Երեւանի Խուդյակովի եւ 6-րդ փողոցների խաչմերուկում, մարտի 2-ին, ժամը 21.40-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2174» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրանից հետո վերջին ավտոմեքենան բախվել է մայթեզրի մոտ կայանված «Օպել»-ին:

«ՎԱԶ-21214»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: