Երեւանի Սեբաստիա փողոցում, մարտի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























