Ի-Վի Քոնսալթինգ ընկերությունը հրապարակել է 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը, որի շնորհանդեսը կկայանա մարտի 4-ին, Երեւանում:

Այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ զեկույցի թեման երկարաժամկետ եւ կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է:

«Զեկույցը նպատակաուղղված է պետական եւ մասնավոր հատվածի միջեւ երկխոսության ձեւավորմանը՝ նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը:  Ինչպես եւ նախկինում, ակնկալում ենք աշխույժ քննարկում, որին կմասնակցեն ՀՀ վարչապետը, բարձրաստիճան պետական այրեր, գործարար ոլորտի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին կնախորդի մամուլի բրիֆինգը»,-ասված է հաղորդագրության մեջ: