Գյումրիի Սպանդարյան եւ Շահումյան փողոցների խաչմերուկում, մարտի 2-ին, ժամը 21.00-ին, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: