Երեւանի Դավիթաշենի 1-ին փողոցի տներից մեկի ավտոտնակում կայանված եւ շարժիչն անջատված վիճակում գտնվող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, մարտի 2-ին, ժամը 22.20-ին, ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























