Մարտի 1-ին, ժամը 08.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ ձախ անրակի կոտրվածքով բուժօգնության է դիմել 61-ամյա Խաչիկ Ս.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Ծիլքար գյուղի հատվածում, ավտովթարի հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Երեւան-Վանաձոր ճանապարհի 78-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես E 124» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Մերսեդես E 124»-ի ուղեւորը` Խաչիկ Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նյութերն ուղարկվել են քննչական բաժին:




























