Արմավիր-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին, մարտի 2-ին, ժամը 00.10-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-3110» եւ «Մերսեդես-Ե 320» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես-Ե 320»-ի ուղեւորը եւ «ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























