Սարդարապատ-Այգեւան ճանապարհի 1-ին կմ-ին, մարտի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մոսկվիչ Իժ 2715» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել առվի մեջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























