Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 3-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ջիվանու փողոցի թիվ 12 շենքի 8-րդ հարկի բնակարանի պատուհանից անձը չպարզված քաղաքացին ընկել է ցած:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 31 շենքի բնակիչ` 80-ամյա Փ. Ա.-ը կենցաղային աշխատանքներ իրականացնելիս ցած է ընկել 8-րդ հարկից եւ մահացել:




























