Դոնի Ռոստովում Ուկրաինային նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասոլիսից հետո նրա նկատմամբ եւս մեկ քրեական գործ են հարուցել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:

«Ինչ վերաբերում է նրա գործողություններին, ապա դրանք բոլորն էլ որակավորված են: Հարուցված են համապատասխան քրեական գործեր: Դա թե պաշտոնի չարաշահումն է, թե բազմաթիվ մարդկանց կանխամտածված սպանությունը, իսկ Դոնի Ռոստովի ասուլիսից հետո նրա նկատմամբ եւս մեկ քրեական գործ է հարուցվել՝ սահմանադրական կարգը պաշտոնանկ անելու կոչերի համար»,-ընդգծել է Մախնիցկին՝ ուկրաինական «Ազգային առաջին» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է LB.ua-ն: