Օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի ծոռներից Աբդուլհամիդ Քայըհան Օսմանօղլուն հայտարարել է, թե դատական հայց է ներկայացրել՝ պահանջելու իր պապերին պատկանած անշարժ գույքը հետ ստանալու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Աբդուլհամիդ Քայըհան Օսմանօղլուն նշել է, թե մարտի 27-ին սկսվելու է իր հայցով դատավարությունը, որում ինքը պահանջել է իր պապերից խլված ունեցվածքը ժառանգական ճանաչել եւ դրա վերադարձի գործընթաց սկսել։ Նա պնդել է, թե Աբդուլ Համիդն ունեցել է 37 հազար միավոր անշարժ գույք՝ շեշտելով, թե դրանք կարող են նոր դատական հայցի հիմք դառնալ։
Քայըհան Օսմանօղլուն պնդել է, թե արդեն իրենց ընտանիքին աջակցողները շատացել են եւ անհրաժեշտ է, որ Թուրքիայում իրենց ընտանիքի պատիվն ու հեղինակությունը պաշտոնապես հետ վերադարձվի։
Նշենք, որ պատմության մեջ «արյունոտ սուլթան» անունը վաստակած Աբուլ Համիդի օրոք, նույնիսկ ըստ թուրք պատմաբանների, կոտորվել է 300 հազար հայ։




























