Նոր Զելանդիայի կառավարությունը դադարեցնում է բանակցությունները՝ կապված Մաքսային միության հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու հետ:
Ինչպես հաղորդվում է, բանակցությունները սառեցնելու պատճառը ռուսական զորքերը Ուկրաինա մտցնելն էր, ինչը Նոր Զելանդիան անընդունելի է համարում: Արդեն այսօր Մոսկվայից կհեռանա երկրի առեւտրի նախարար Թիմ Գրոսերը: Ավելի վաղ վերջինս հաղորդել էր, որ երեք տարի տեւող բանակցություններում զգալի առաջընթաց կա, սակայն այսօր գործընթացը դադարեցվել է: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:



























