Ուկրաինան Ռուսաստանի համար եղել եւ մնում է կարեւորագույն առեւտրային գործընկեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Ես բազմիցս կրկնել եմ, որ Ուկրաինան եղել եւ մնում է շատ կարեւոր առեւտրատնտեսական գործընկեր: Հենց այդ հարցերով պետք է զբաղվի կառավարությունը եւ մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչպես  է իրավիճակը զարգանում»,-ընդգծել է Մեդվեդեւը:

Ըստ որում, նախարարը հավելել է, որ «մենք ունենք որոշումներ, որոնք պարտավորեցնող բնույթ են կրում, մասնավորապես, փաստաթղթեր, որոնք ստորագրվել են նախորդ տարվա դեկտեմբերին ու որոնք ոչ ոքի կողմից չեն փոխվել», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: