Իրանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է զերծ մնալ Ուկրաինայի գործերին արտաքին միջամտությունից՝ նշելով, որ ուկրաինացի ժողովուրդը արժանի է իր ճակատագիրն ինքնուրույն որոշելուն:

Մեկնաբանելով Ուկրաինայի վերջին իրադարձությունները` Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Մարզիե Աֆհամը Ուկրաինայի ժողովրդին հանգստության եւ  բռնությունից զերծ մնալու կոչ է արել, հայտնում է Tehran Times-ը:

«Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի ճակատագիրը պետք է որոշվի ժողովրդի վճռականությամբ, երկրի քաղաքական ուժերի միջեւ ներդաշնակությամբ եւ առանց արտաքին միջամտության»,- հայտնել է նա:

Ըստ նրա` ԻԻՀ-ն ուշադիր հետեւում է Ուկրաինայում իրադարձությունների զարգացման ընթացքին: