Սուդանի Հարավային Դարֆուր նահանգում վերսկսվել են բախումները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Այս մասին հայտնել է Աֆրիկյան միության եւ ՄԱԿ-ի համատեղ առաքելությունը:
Առաքելության տվյալներով՝ վերջին օրերին Նյալա նահանգի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ում Գունյա շրջանում հրդեհվել են մի քանի գյուղեր: Շատերը ստիպված են եղել լքել իրենց տները:
«Առաքելությունը դիակապտության, հրդեհումների, քաղաքացիական անձանց մահվան մասին տեղեկություններ է ստացել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Աֆրիկյան միության եւ ՄԱԿ-ի համատեղ առաքելության խաղաղապահները փորձել են անցնել Ու Գունյա շրջան, բայց տեղի իշխանություններն արգելափակել են նրանց: «Առաքելությունը կոչ է անում իշխանություններին ապահովել ազատ եւ շտապ մուտքը տվյալ շրջան՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























