Սեւաստոպոլը կարող է Ղրիմի կազմում ընդգրկվել: Այս մասին հայտնել է Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Խորհրդարանը պատրաստ է քննարկել ինքնավարության կազմում Սեւաստոպոլի ընդգրկման նախաձեռնությունը: Դա նրանց նախաձեռնությունն է: Թե դրան ինչպես կվերաբերվեն ղրիմցիները, կարող եմ ենթադրել, որ բոլորը երկու ձեռքով կողմ կլինեն, սակայն առաջին հերթին դա Սեւաստոպոլի բնակիչների որոշումն է», - ասել է Կոնստանտինովը:
«Թող քաղաքի բնակիչներն իրենք կողմնորոշվեն` ինչպես են իրենց տեսնում հետագայում», - ասել է Ղրիմի խորհրդարանի խոսնակը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Ղրիմում հանրաքվե կկայան` Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի հարցով:




























