Ուկրաինայի քաղաքական գործընթացները բոլոր միջազգային մարտահրավերներից ամենաբարդն են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար, գրում է New York Times-ի վերլուծաբան Փիթեր Բեյքերը:
Այժմ հարց է ծագում. «Արդյոք Օբաման այնքան ուժե՞ղ է, որպեսզի ընդունի ԿԳԲ-ի նախկին գնդապետի մարտահրավերը»: Վերլուծաբանի խոսքով՝ այդ խնդիրն ամենեւին էլ հեշտերից չէ: Ինչպես աղբյուրներն են հաղորդում, փետրվարի երկուսին Պուտինի հետ խոսակցությունից հետո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է Օբամային, որ վստահ չէ, թե Պուտինը իրական է մտածում ու գործում: «Այլ աշխարհում է»,-ասել է նա:
Փորձագետների կարծիքով՝ սա ԱՄՆ նախագահի համար ամենաբարդ արտաքին-քաղաքական թեստն է, մինչդեռ նա պաշտոնի էր եկել չնչին արտաքին-քաղաքական փորձով:
Ինչպես գրում է Բեյքերը, Վաշինգթոնում նշանակալի քաղաքական գործիչները Օբամային կոչ չեն անում ռազմական մեթոդներով պատասխանել, սակայն շատերը նախազգուշացրել են, որ նա պետք է հեռուն գնա, քան մինչ օրս է արել;
Միեւնույն ժամանակ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Օբաման պետք է անտեսի խոսակցությունները ու ավելի շատ կենտրոնանա ճգնաժաը հաղթահարելու վրա, հակառակ դեպքում պատերազմը տանուլ կտան:
Օբամայի վարչակազմում հերքում են կարծիքներն այն մասին, որ նախագահը, հնարավոր է, թերագնահատել է Պուտինին: Սակայն, ինչպես գրում է վերլուծաբանը, Օբաման այնքան հեռուն չի գնացել, ինչպես որ դա ցանկանում են Վաշինգթոնում եւ նրա գործողություններն ավելի շատ ուղղված են նրան, որպեսզի համոզվեն, որ Ամերիկայի ավանդական դաշնակիցները իրենց հետ հավասար մակարդակում են:



























