Դաշնության խորհուրդը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` Վաշինգթոնից ՌԴ-ի դեսպանին հետ կանչելու առաջարկով: Այս մասին հայտնել է խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
Ըստ նրա` հանձնաժողովը հատուկ ուղերձ է հղել, որն արդեն ստորագրել է ԴԽ-ի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Սենատորն ընդգծել է, որ այդ ուղերձը «դեսպանի միանգամից վերադարձ չի նշանակում, այդ մասին որոշումը կայացնում է նախագահը` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Վալենտինա Մատվիենկոն ԴԽ-ի միջազգային հարցերով հանձնաժողովին հանձնարարել էր ՌԴ նախագահին հասցեագրված ուղերձ պատրաստել` ԱՄՆ-ից Ռուսաստանի դեսպանին հետ կանչելու մասին:
Մոսկվայում կարծում են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՌԴ-ի վերաբերյալ իր այն հայտարարությամբ, թե Ռուսաստանը «թանկ կվճարի իր քաղաքականության համար», «հատել է կարմիր գիծը» եւ «վիրավորել ռուս ժողովրդին»:




























