Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյան Հեյգը հայտարարել է, որ Ռուսաստանը զգալի դիվանագիտական եւ տնտեսական հետեւանքների կկրի, եթե չդադարեցնեն սպառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Կիեւ կատարած այցելության ընթացքում BBC-ին տված հարցազրույցում Հեյգը կոչ է արել Ուկրաինային եւ Ռուսաստանին երկխոսություն սկսել, նախազգուշացնելով, որ Ռուսաստանի ինտերվենցիան «Եվրոպայում 21-րդ դարում ամենամեծ ճգնաժամը կլինի»:
Հեյգը չի նշել, թե կոնկրետ ինչ պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի նկատմամբ, բայց ընդգծել է, որ դրանք անպայման կլինեն, հաղորդում է Guardian-ը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը ենթադրել է, որ G8-ի գագաթաժողովի նախապատրաստության ժամանակավոր դադարեցումը կարող է մշտական դառնալ, թեեւ Գերմանիան չի ցանկանում փակել դռները Ռուսաստանի առջեւ:
Նա նաեւ գովել է Ուկրաինայի իշխանություններին՝ սադրանքներից հրաժարվելու համար՝ կոչ անելով շարունակել նույն հունով:




























