Բաքվում շարունակվում է Սովետսկայա փողոցի վերաբնակեցման ենթակա բնակիչների բողոքի ցույցը:

Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ  բողոքի ցույցի անցկացման վայր են ժամանել ոստիկանական ջոկատները, որոնք ճնշում են բողոքողներին:  Ոստիկանների եւ բնակիչների միջեւ լարվածություն է ծագել:

Ադրբեջանի կառավարությունը բնակիչներին փոխհատուցելու մասին իր վերջնական որոշումն է հրապարակել, որը զայրացրել է բնակիչներին:

Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ներկայացուցիչը խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի հարցմանն ի պատասխան նշել է, որ ԵՄ-ն հետեւում է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրադրությանը:

Ըստ տեղեկության` փետրվարի 18-ին Ֆյոլեի անունով նամակ էր ուղարկվել, որտեղ Բաքու քաղաքում  սեփականության իրավունքի զանգվածային խախտումների փաստեր էին նշվել, ինչպես նաեւ Բաքվի քաղաքապետարանի կողմից  դատարանների վճիռները կատարելու մերժման եւ նախկին Սովետսկայա փողոցում քաղաքացիների իրավունքների զանգվածային խախտումների հավանականության մասին: 

Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի եւ ԵԱՀԿ-ի բաժնի ղեկավարԴիրկ Շյուբելի կողմից ստորագրված ԵՄ-ի պատասխանում ասվում է. «ԵՄ-ն ուշադիր հետեւում է  Ադրբեջանում հարկադիր արտաքսման եւ շենքերը ոչնչացնելու վերաբերյալ հայցերին: Այսպես, 2014 թ. փետրվարի 3-4-ին ԵՄ-ի եւ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով Ադրբեջանի հանձնաժողովի վերջերս տեղի ունեցած նիստին ԵՄ-ի ղեկավարությունը Ադրբեջանի ղեկավարությանը կոչ էր արել  անհապաղ քայլեր ձեռնարկել` արտաքսման եւ  քանդման վերաբերյալ: Մենք Ադրբեջանի ղեկավարությանը նաեւ կոչ ենք արել  միջոցներ ձեռնարկել դատավճռի հետեւանքով սեփականությունից զրկված անձանց փոխհատուցումներ վճարելու, ինչպես նաեւ  թափանցիկ դատավարություններ ապահովելու  ուղղությամբ` ըստ ազգային օրենսդրության եւ Ադրբեջանի կառավարության ստանձնած միջազգային պարտավորությունների», - ասված է պատասխանում: