«Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը հայտնում է բոլոր գազասպառող բաժանորդներին՝ բնական գազի մատակարարման պայմանագրի շրջանակում ծագած ցանկացած վիճահարույց հարցի, առաջարկի կամ դիմում-բողոքի դեպքում դիմել «Գազպրոմ Արմենիա» Ընկերության «Թեժ գծին» հետեւյալ հեռախոսահամարով՝ 010 29-49-46:
«Բաժանորդները կարող են իրենց հարցադրումները եւ բողոքները ներկայացնել նաեւ գրավոր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետեւյալ հասցեով՝ ք. Երեւան, 0091, Թբիլիսյան խճուղի 43, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected]:
Ընկերությունը պատրաստ է արձանագրել եւ դիտարկել դիմում- բողոքներն ու առաջարկությունները սահմանված կարգով՝ հարաբերությունները կարգավորող բնական գազի մատակարարման պայմանագրի եւ ԳՄՕԿ-ի դրույթների համաձայն»,-ասված է հաղորդագրությունում:




























