Իրավիճակը Ղրիմում չի բարելավվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության հանդեպ հարգանքի պակասի պատճառով, սակայն ԵՄ-ն ու միջազգային գործընկերները նախապատրաստում են Ուկրաինային օգնության փաթեթ տրամադրել: Այս մասին Բրյուսելու հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
«Իրավիճակը չի բարելավվում: Սակայն կարեւոր է ցուցադրել մեր հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը: Միեւնույն ժամանակ պատրաստում ենք այդ երկրի համար նախատեսված օգնության փաթեթ»,-ասել է Բարոզուն ու հավելել, որ ԵՄ-ն Ուկրաինային առաջարկում է Ասոցացման մասին համաձայնագիր կնքել:
Նշենք, որ ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ Ռուսաստանը մեկ օրվա ընթացքում Ղրիմ է տեղափոխել նոր ռազմական ուղղաթիռներ, օդանավեր, դեսանտային նավեր:




























