Հայաստանում, մարտի 3-ին՝ ժամը 14:30–ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) եւ Կապան-Մեղրի ավտոճանապարհին` Մեղրիի լեռնանցքում, բուքը դադարել է:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ լեռնանցքներում կատարվում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























