Ոստիկանության ծառայողները Դավթաշեն թաղամասից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 31-ամյա Հովհաննես Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. հուլիսի 29-ից ՌԴ Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























