Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կայացել է մարտի 1-ին ինքնասպանություն գործած 19-ամյա Ս. Քոչարյանի հոգեհանգիստը եւ նրան հուղարկավորել են մոր մոտ: Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն Վալերիկ Շալունցը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց կոլեկտիվը եւս ներկա է եղել հոգեհանգստի արարողությանը:
Նա տեղեկացրեց, որ Ս. Քոչարյանը 2011թ դպրոցն ավարտելուց հետո սովորում էր Գորիսի պետական քոլեջում՝ դեղագործ մասնագիտությամբ եւ երեք ամիս անց պետք է ավարտեր: «Նորմալ երեխա էր, գնահատակնները այսօր նայել եմ, միջինից բարձր գնահատականներ էին, նորմալ վարքով, լավ երեխա էր»,- ասաց դպրոցի տնօրենը:
Վալերիկ Շալունցը պատմեց, որ աղջիկը դեպքից առաջ եղբորը գրություն է թողել՝ ասելով, թե «ես ձեզ շատ եմ սիրում, բայց քանի որ մորս ամենաշատն եմ սիրում, գնում եմ իր մոտ»: Նա ապրում էր եղբոր հետ, ով առաքիչ է աշխատում, շատ լավ հարաբերություններ ունեին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարտի 1-ին 19-ամյա Ս. Քոչարյանը ինքնասպանություն է գործել՝ նետվելով «Թանգուբ ձորը»:
Նրա հայրը՝ Սողոմոն Քոչարյանը, Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն սպանելու համար դատապարտվել էր մահապատժի, սակայն հետո պատիժը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Սողոմոն Քոչարյանը ազատազրկման ընթացքում դատապարտվել է մի քանի անգամ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախչելու, առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: Ի դեպ, Սողոմոն Քոչարյանին չեն թույլատրել մասնակցել դստեր հոգեհանգստին, քանի որ «առանձնապես ծանր հանցագործություն կատարած դատապարատյալին կարճաժամկետ մեկնումն արգելվում է»:




























