Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մարտի 1-ին, ժամը 14.50-ին, հաղորդում է ստացվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 127 տանը հրդեհ է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին հրդեհ է բռնկվել Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 127 շենքի 2-րդ հարկի տանիքում, ինչի հետեւանքով այրվել է բնակարանի առաստաղի մոտ 18 քմ տարածքը:

Հրդեհը մարվել է ժամը 14.10-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:

Հրդեհի առաջացման պատճառը եւ վնասի չափը պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ: