Ոստիկանության ծառայողները, փետրվարի 28-ին, ժամը 12.10-ին, Երեւանի Իսահակյան փողոցից ՔՀԳՎ բերման են ենթարկել 52-ամյա Սեւդին Ա.-ին, որը 2012 թ. մայիսի 14-ից ՌԴ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ կամ հոգեգործուն նյութեր ապօրինի պատրաստելու, պահելու, իրացնելու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին, ժամը 20.00-ին, Ստեփանավան քաղաքի կենտրոնական հրապարակից բերման են ենթարկել 44-ամյա Արայիկ Ա.-ին, որը փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: