Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի որդու դեպքի հետ կապված հարուցված է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 138-րդ հոդվածի հատկանիշներով (բռնաբարություն): Դատավորի որդին՝ Արման Գրիգորյանը, դեռ որեւէ կարգավիճակ չունի, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Գյումրիի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոչի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետեւ հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Մարիամ Ն-ն հայտնել է նաեւ, որ իր ծանոթը խոստացել է, որ իրեն կընդունի աշխատանքի «Իմպերիա» ռեստորանային համալիրում` որպես մենեջեր, որտեղ հանդիպել է Արման Գրիգորյան անվամբ մի երիտասարդի, այնուհետեւ մեկնել են «Սոճի Պլազա» որտեղ էլ իր կամքին հակառակ Ա. Գրիգորյանը բռնաբարել է իրեն ու հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:
Ա. Գրիգորյանը Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին է, ով հանդիսանում է «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատեր եւ բնակվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում: Ի դեպ, ծնողները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել էին որդու հետ կապված միջադեպին:




























