Երկուշաբթի Մոսկվայի բորսայում РТС-ի ինդեքսն ընկել է 13,23%-ով եւ կազմել 1099,66 կետ, որը նվազագույնն է 2009թ. սեպտեմբերից ի վեր: MICEX-ի ինդեքսը կորցրել է 11,66% եւ կազմել 1276,21 կետ:
Ռուսական բորսայի ինդեքսները մարտի 3-ին առավելագույն անկման աճ են ցուցաբերում` 2008թ. նոյեմբերի սկզբի մեկ առեւտրային օրվա համեմատ: Ռուսական բորսաներում նվազումն սկսվել էր Ուկրաինայում իրադրության լարվածության պատճառով: Անկումը շարունակվում է` նույնիսկ չնայած Ռուսաստանի բանկի որոշմանը` հիմնական դրույքը տարեկան 1,5% -ից մինչեւ 7% ժամանակավոր բարձրացնելու վերաբերյալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ամենաշատ կորուստները կրում են «Մեչելի» (-22,06%), Խնայբանկի (-16,99%), ՎՏԲ-ի(-17,02%), «Գազպրոմի» (-14,04%) բաժնետոմսերը:
Եթե ինդեքսի ընթացիկ նշանակությունը փոփոխվի 25%-ից ավելի տոկոսով, բորսայում աճուրդները կդադարեցնեն մինչեւ օրվա վերջ:




























