Խորվաթիայի իշխանությունները  երկրի քաղաքացիություն են շնորհել ռուսաստանցի շախմատիստ եւ ընդդիմադիր Գարի Գասպարովին: «Տվյալ որոշումը կայացվել է` «Խորվաթիայի շահերից ելնելով», ասվում է Խորվաթիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ: 

50-ամյա Գասպարովը ծրագրում է  շախմատի ակադեմիա բացել Խորվաթիայի Օպատիա առողջարանային քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  Agence France-Presse-ը:

Անցյալ տարվա նոյեմբերին հաղորդվել էր, որ շախմատի աշխարհի չեմպիոնը քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել էր Լատվիայի խորհրդարանին: