Ուկրաինայի բնակիչները կարող են կադրային ռեզերվ հանդիսանալ ռուսական Հեռավոր Արեւելքում: Այս մասին հայտարարել է Հեռավոր արեւելքի զարգացման հարցերով նախարար Ալեքսանդր Գալուշկան:

Ըստ նրա՝ Հեռավոր արեւելքը պետք է զարգանա առաջընթաց տեմպերով՝ ներդրումների զանգվածային ներգրավմամբ: Սակայն դրան խոչընդոտող գործոններից է հանդիսանում աշխատանքային ռեսուրսների պակասը:

Գալուշկան ասել է, որ այդ տարբերակը դիտարկվել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից շատ ավելի վաղ:

Ըստ նրա՝ այդ գաղափարի կյանքի կոչումը կարող է նպաստել նրան, որ «քանի դեռ Ուկրաինայում ՀՆԱ-ն չի հասնում անգամ խորհրդային ժամանակների մակարդակին ու պետք է հեռանալ ոչ թե սուր իրադարձություններից, այլ ելնել երկարաժամկետ կայուն միտումներից»: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: