Մարտի 3-ի առավոտյան Պերմ քաղաքի օդանավակայանում վթարային վայրէջքի է կատարել «Յակուտիա» ավիաընկերության «Մոսկվա-Բրատսկ» 747 չվերթը իրականացնող դանավը: Միջադեպի պատճառը օդանավի դիմապակու վրա հայտնված ճաքն է եղել:
Հաղորդվում է, որ օդանավում եղել է 40 ուղեւոր, որոնցից մեկն անչափահաս: Տուժածներ չկան: Ավիաընկերությունը ներողություն է խնդրել հարկադիր վայրէջքի համար ու ուղեւորներին տաք սնունդով է ապահովել: Ներկայումս վթարային չվերթի ուղեւորներն արդեն հետ են վերադարձել Մոսկվա, որտեղից կկարողանան թռչել Բրատսկ:
Ճաքի ի հայտ գալու պատճառներով զբաղվում են կոմպետենտ գերատեսչությունները:




























