Երեւանի Կիրովի անվան մանկական զբոսայգու, ինչպես նաեւ զբոսայգու հարակից տարածքը կահավորվել է շուրջօրյա գործող տեսախցիկներով: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են անխափան էլեկտրամատակարարման, գազիֆիկացման եւ ջրամատակարարման ուղղությամբ աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է  քաղաքապետարանի լիազորության շրջանակում համապատասխան աջակցություն ցուցաբերել Նոր Խարբերդ թաղամասի բնակիչներին՝ գույքի պետական գրանցման աշխատանքների իրականացման գործընթացում:

Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ դրանք սահմանված ժամանակացույցով շարունակվում են ճանապարհի ամբողջ երկայնքով: