Ոստիկանության ծառայողները, մարտի 1-ին, ժամը 04.50-ին, Երեւանի Փափազյան եւ Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 41-ամյա Գեւորգ Մ.-ին եւ 33-ամյա Էդուարդ Օ.-ին: Վերջինիս մոտից խուզարկությամբ հայտնաբերել է պտուտակահան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 04.20-ի սահմաններում, Ա. Խաչատրյան փողոցի թիվ 23 շենքի մոտ կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները:

Գողոնը հայտնաբերվել է Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի մոտից:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: