Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին, ժամը 19.30-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 25-ամյա Գեւորգ Ա.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ Սարատովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























