Մոսկվայում «Ուկրաինայում եւ Ղրիմում վերջին իրադարձությունների կապակցությամբ պետքարտուղար Քերրիի մի շարք հայտարարություններում Ռուսաստանի հասցեին հնչած սպառնալիքները անընդունելի ենք համարում», - երկուշաբթի հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Իրենց նեղություն չտալով  պարզել Ուկրաինայում կատարվող բարդ գործընթացները եւ անաչառ գնահատել իրավիճակը` պետքարտուղարը գործածում է «սառը պատերազմի» արտահայտություններ` առաջարկելով  «պատժել» ոչ թե պետական հեղաշրջում կատարածներին, այլ՝Ռուսաստանի Դաշնությանը», - նշել են ԱԳՆ-ում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: