Քանի որ Ուկրաինայի տնտեսական դրությունը շատ վատ վիճակում է, ապա երկրի մի շարք արեւելյան շրջաններ, ամենայն հավանականությամբ, օրինակ կվերցնեն Ղրիմից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ճակատագիրը կախված է նրա քաղաքացիներից, այլ ոչ թե Ռուսաստանից: Երկրում գործողությունների հետագա զրագացումը կարող է բազմազան լինել՝ կայունացումից մինչեւ փլուզում: «Ընթացիկ հակադրությունը տարբերակներից մեկն է, այինքն իրավիճակն առկախ է, մինչդեռ Ուկրաինան փորձում է արտաքին օգնություն ստանալ, թեկուզ տնտեսական, իսկ Արեւմուտքը մտածում է, ինչպես օգնել: Բացի այդ երկրում սկսվում է նախընտրական քարոզարշավ, որն էլ ավելի կսրի դրությունը»,- ընդգծել է Խրամչիխինը:
Նրա համոզմամբ՝ Ուկրաինայի դաշնայնացումը միակ ճիշտ քայլը կլինի: «Սակայն կասկածում եմ, որ նման որոշում կընդունվի, քանի որ ներկա իշխանությունը, հնարավոր է, ինքնին պատրաստ է, սակայն նա գտնվում է խիստ ճնշման ներքո՝ առաջին հերթին ծայրահեղ աջերի կոմղից, ովքեր ղեակավարում են Մայդանը, մյուս կողմից օլիգարխների, որոնք վճարել են այդ ամենի համար ու այժմ բացահայտ իշխանությունը վերցրել են իրենց ձեռքը»,- նշել է Խրամչիխինը՝ հավելելով, երկու կողմին էլ շահագրգռում է դաշնայնացումը:
Անդրադառնալով Ղրիմին՝ ռուս քաղաքագետը կարծիք է հայտնել, որ այն ի վերջ, չճանաչված պետության կարգավիճակում կլինի, որը լիովին կապված կլինի Ռուսաստանի հետ, չի ենթարկվի Ուկրաինային, թեեւ փաստացի կհամարվի վերջինիս կազմում:



























