Մշտական սթրեսը փոխում է մարդու ուղեղի մեծությունը: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները: Ավելի վաղ հաստատվել էր, որ սթրեսները բացասաբար են ազդում մարդու հոգեկանի վրա: Այժմ գիտնականները պարզել են, որ սթրեսն ազդում է ուղեղի վրա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Վաշինգթոնի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետները կապիկների վրա փորձ են անցկացրել: Բժիշկները փորձել են ուսումնասիրել սթրեսի առանձին հետեւանքներ մանկական օրգանիզմի զարգացման վրա: Փորձի ընթացքում կապիկներին բաժանել են երկու խմբի. մի խմբում ձագերը մնացել են մայրերի հետ, մյուսում նրանց վեց ամսով բաժանել են:
Կես տարի անց փորձի ենթարկված ձագերին վերադարձրել են իրենց համար բնական միջավայր: Բնության մեջ կապիկներն ապրել են մի քանի ամիս, որից հետո գիտնականները նկարել են նրանց գլխուղեղը:
Պարզվել է, որ կապիկների մոտ, որոնք մեծացել են առանց մոր, ուղեղի այն հատվածներն էին փոքրացել, որոնք կապված էին սթրեսների արձագանքի հետ: Չնայած նրան, որ ձագերին տեղափոխել էին իրենց համար բնական միջավայր, ուղեղի փոփոպոխություններն անդառնալի էին:



























