Ռուսաստանի Պետդումայում գրանցել են Ղրիմի հետ միավորման մասին օրինագիծ: Պարզվել է, որ օրինագիծը գրանցվել է դեռ փետրվարի 28-ին, սակայն մանրամասները միայն այժմ են հայտնի դարձել:
Օրինագծում առաջարկվում է «ընդունել սուբյեկտին օտարերկրյա պետության տարածքում կայացած հանրաքվեի հիման վրա, եթե ՌԴ հետ միավորման հարցը հավանության արժանանա»: Ընդ որում լրացուցիչ պարզաբանման մեջ նշվում է, որ խոսքը հենց Ղրիմի մասին է:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի կողմից վերահսկվող Ղրիմի ինքնահռչակ կառավարությունը հայտարարել է, թե չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ, այլ միայն պնդում է լիազորությունների ընդլայնման վրա:




























