Ուկրաինա ռուսական ներխուժման նախապատրաստություններն ընթացել են վերջին չորս տարիներին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Ես ձեզ անկեղծ ասեմ, խնդիրները պետք է ինքներս լուծենք: Պետք է ինքներս ականակիրներ կառուցենք, ինքներս վերականգնենք երկրի մարտունակությունը, վերականգնենք պաշտպանական արդյունաբերությունը: Քանի որ չորս, անգամ ավելին՝ հինգ տարի նպատակամղված քաղաքականություն է տարվել Ուկրաինայի մարտունակությունը խաթարելու ուղղությամբ»,- ասել է Յացենյուկը ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ըստ վարչապետի, Ուկրաինայում օտարերկրյա գործակալների են ներդրել, պաշտպանության նախարարությունում, անվտանգության ծառայությունում, հետախուզության գլխավոր վարչությունում, արտաքին հետախուզության ծառայությունում:

«Այն ինչ կատարվել է վերջին չորս տարիներին, հանցագործություն է պետության դեմ: Եւ այն ինչ տեսանք երեք օր առաջ, միայն արդյունք է եւ հետեւանք: Նախապատրաստությունը եղել է չորս տարի առաջ»,- ասել է Յացենյուկը:

Նա ընդգծել է, թե ռուսական զորքերին թույլ չեն տա մտնել Արեւելյան եւ Հարավ-արեւելյան Ուկրաինայի տարածք, նաեւ նշել է, թե Ղրիմի թերակղզում ճգնաժամի կարգավորման կարճաժամկետ լուծում չի ակնկալում: