Ռուսաստանի տարածքում՝ Խարկովի, Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի հետ սահմանին զինվորական տեխնիկայի կուտակում է նկատվում, Ռոստովի երկրամասի նահանգապետը փախստականների ընդունման կետեր է բացում, ինչը վկայում է հետագա ռազմական ներխուժման ծրագրման մասին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

Նրա խոսքով, Ուկրաինայում շարունակվում է ռազմական սադրանքը՝ ՌԴ Սեւծովյան նավատորմի մասնակցությամբ եւ ռազմատրանսպորտային ինքնաթիռների զանգվածային կիրառմամբ: Սեւծովյան նավատորմի կողմից ամրացվում են բլոկ-պոստերը երկու պարանոցների ուղղությամբ: Զգալի ավելացել է անձնակազմի եւ զինտեխնիկայի քանակը: Ռուսական սահմանին շարունակվում են ՌԴ զինված ուժերի կուտակումը: Տանկերի եւ զրահամեքենաների տեղափոխման համար լասնատավեր են պատրաստվում:

Պետական սահմանապահ ծառայության տվյալներով օրվա ընթացքում մեծ խմբերով պարբերական հարձակումներ են իրականացվել հատուկ հանդերձավորված ռուսաստանցի զինծառայողների կողմից, օգտագործվել են նռնակներ եւ դիպուկահար հրացաններ՝ կառավարման մարմինները գրավելու ուղղությամբ: