Թաթարստանի մուֆթին Ղրիմի հոգեւոր առաջնորդին հայտնել է, թե նրանք մշտապես կարող են աջակցություն ստանալ իրենց մոտ: Մուֆթի Քամիլ Սամիգուլինը հանդիպել է Ղրիմի թաթարների հոգեւոր առաջնորդներին եւ կոչ արել տարաձայնությունները կարգավորել միայն խաղաղ ճանապարհով, ասվում է Թաթարսանի մահմեդականների հոգեւոր վարչության հաղորդագրության մեջ:

Սամիգուլինն այցելել է Ղրիմի մահմեդականների վարչության նախագահ Էմիրալի Աբլաեւի նստավայր, ծանոթացել կրոնական կազմակերպության գործունեությանը: